Հիշո՞ւմ եք այս փոքրիկին, ով ծնվել էր ծերացած. Ահա, թե ինչպիսին է նա այսօր
VideosԿարճ կիսաշրջազգեստ, բարձրակրունկներ, չամրացված մազեր. առաջին հայացքից երիտասարդ գեղեցկուհի թվացող այս աղջիկը տառապում է վաղաժամ ծերացումից:
Armenia24․live-ը ձեզ է ներկյացանում ծերացող աղջկա անհավանական պտմությունը:
24 տարի առաջ Իրինա Նեզենցևան աղջիկ ունեցավ...
Մայրն անմիջապես նկատեց դստեր դեմքի կնճիռները, որոնք բնորոշ չէին երեխային: Երեխան սկսեց օրեցօր ծերանալ: Բժիշկներն ախտորոշեցին «պրոգերիա» և ծնողներին ասացին, որ երեխան երկար կյանք չունի: Հայրը չկարողացավ դիմակայել նման հարվածին և հեռացավ:
«Ես չեմ կարող նայել նրան»... սա վերջին բանն էր, որ նա ասաց ընտանիքին:
Իրինան որոշում է ամեն գնով Կատյային նվիրել ամենաքաղցր և երջանիկ մանկությունը՝ ամեն օրը վերածելով տոնի:
Չնայած բժիշկների բոլոր կանխատեսումներին, Կատյան շարունակում էր մեծանալ: Դժբախտաբար, երկար տարիներ նա ստիպված է եղել դիմանալ շրջապատի կողմից հնչեցրած վիրավորանքներին՝
«Տատիկ, ինչու՞ ես կարճ շրջազգեստ հագնում», կամ «Տատիկ, ինչո՞ւ ես ձևացնում որ երեխա ես»:
Սակայն աղջիկը չհնաձնվեց : Նա որոշեց նվաճել մարդկանց սրտերը ոչ թե իր արտաքին տեսքով, այլ իր մտքով և իր բարի հոգով:
Ի վերջո, մարդու մեջ ամենակարևորը հոգին է: Կատյան դպրոցում բավականին հանրաճանաչ դարձավ, և յուրաքանչյուրը, ով փորձում էր վիրավորել նրան, պատժվում էր: Նա սովորեց սիրել ինքն իրեն և շրջապատի մարդիկ նույնպես սկսեցին հարգել և ընդունել նրան:
Կատյան ամուսնացավ Դենիսի հետ։ Նրանց հանդիպումը բոլորովին անսպասելի եղավ Նա սխալմամբ զանգահարեց նրան և սկսվեց հետաքրքիր զրույց, որից հետո նրանք որոշեցին հանդիպել: Սերն անմիջապես բռնկվեց:
Շուտով զույգը հայտարարեց, առաջնեկ ունենալու մասին։ 9 ամիս անց նրանք տեսան իրենց հիանալի և առողջ որդուն:
Նրա պատմությունը հիշեցնում է, որ ոչինչ և ոչ ոք, անգամ ամենավատ բժշկական կանխատեսումները, չեն կարող զրկել մարդուն երջանիկ լինելու իրավունքից:
Եղե՛ք ավելի բարի...