Կառավարության մոտից բերման է ենթարկվել 3 անձ. ՆԳՆ խոսնակ
RightՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կառավարության մոտից բերման է ենթարկվել 3 անձ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նա նշեց, որ անձինք բերման են ենթարկվել Վարչական իրավախախտման 182-րդ հոդվածի հիմքով (իշխանության ներկայացուցչի օրինական պահանջին չենթարկվելը)։
Նշենք որ այժմ կառավարության բակում ընթանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման բողոքի ակցիան։ Այնտեղ մեծ թվով ոստիկանական ուժեր են բերվել։