Երիտասարդ հայ ըմբիշները 6 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
SportՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի 6 ըմբիշներ մեդալներ են նվաճել Սուրակատ Ասիատիլովի անվան միջազգային մրցաշարում, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Արմեն Սուքիասյանը (60 կգ) և Արամայիս Հարությունյանը (130 կգ) դարձել են մրցաշարի հաղթող, Արմեն Գևորգյանը (55 կգ), Աշոտ Մանուկյանը (63 կգ), Գասպար Տերտերյանը (67 կգ) և Արշակ Գեղամյանը (97 կգ) նվաճել են բրոնզե մեդալ:
Մրցաշարին մասնակցել են նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Ղազախստանի և Ղրղզստանի երիտասարդ ըմբիշները: