Ուկրաինան 2 միլիարդ դոլար կստանա զենքի համար. Բլինկեն
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ն Ուկրաինային ֆինանսական օգնության նոր փաթեթ է հատկացրել։ Գումարը կուղղվի Ուկրաինայի զինված ուժերի համար զենք գնելուն։ Այս մասին չորեքշաբթի՝ մայիսի 15-ին, Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ Այս մասին գրում է korrespondent.net-ը:
«Մենք լրացուցիչ օգնություն ունենք, և այդ օգնությունն արդեն հասցվում է Ուկրաինա: Ես կցանկանայի հայտարարել, որ մենք լրացուցիչ 2 միլիարդ դոլարի ֆինանսական և ռազմական օգնություն կտրամադրենք»,- ասել է նա։
Բլինկենը պարզաբանել է, որ գումարը կհատկացվի պաշտպանական արդյունաբերության հիմնադրամի միջոցով։ Դա կօգնի Ուկրաինային ձեռք բերել անհրաժեշտ սպառազինություն, ինչպես նաև ներդրում կլինի երկրի ռազմարդյունաբերական համալիրում։