Բալահովիտի բենզալցակայաններից մեկում լիցքավորումից «BMW»-ում հետո հրդեհ է բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ գյուղի 1-ին փողոցի թիվ 70 հասցեում գործող «Ֆուգաս» բենզալցակայանի հաևանությամբ ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ հրշեջների ժամանումը «BMW» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են բենզալցակայանի աշխատակիցները, ովքեր նաև մինչ շտապօգնության ժամանումը տեղում բուժօգնություն են ցուցաբերել վարորդին: Վերջինս 2-րդ և 3-րդ կարգի այրվածքներով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Հրշեջները մարել են «BMW»-ում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի: Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզում է հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ականատեսները նշում էին, որ վարորդը հեղուկ գազը լիցքավորելիս է եղել և ավարտելուց հետո նստել է ավտոմեքենան ու միացրել շարժիչը, ինչից հետո հրդեհ է բռնկվել:
Առավել մանրամասն` այստեղ.