Բայդենն արգելել է մինչև 2040 թվականը Ռուսաստանից ուրան ներկրել
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է ամերիկացի կոնգրեսականների ընդունած օրենքը, որն արգելում է Ռուսաստանից ուրանի ներկրումը, հայտնում է Սպիտակ տունը, փոխանցում են միջազգային ԶԼՄ-ները։
«Երկուշաբթի օրը՝ 2024 թվականի մայիսի 13-ին, նախագահը ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներմուծման արգելքի մասին օրենքը, որն արգելում է չճառագայթված, ցածր հարստացված ուրանի ներմուծումը»,-ասվում է հայտարարության մեջ։
Ապրիլի 30-ին ԱՄՆ Սենատը հավանություն է տվել HR 1042 օրինագծին, որն արգելում է Ռուսաստանից ուրանի ներմուծումը։ Դեկտեմբերին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից հաստատված փաստաթուղթն այնուհետ ուղարկվել է Բայդենին՝ ստորագրության։
Օրենքն ուժի մեջ կմտնի ընդունումից 90 օր հետո։ Դա ենթադրում է Ռուսաստանում կամ այնտեղ գրանցված ձեռնարկություններից մեկի արտադրված ցածր հարստացված ուրանի ներմուծման արգելք։ Օրենքի ազդեցությունը հաշվարկված է մինչև 2040 թվականը։