Պետդեպը մեկնաբանել է Պուտինի՝ Շոյգուին ՊՆ ղեկավարի պաշտոնից հեռացնելու որոշումը
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ պաշտպանության նախարարի պաշտոնում Սերգեյ Շոյգուին փոխարինելու որոշումը խոսում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հուսահատության մասին։ Այս մասին ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը, փոխանցում է Reuters-ը։
«Այսպիսով, Կրեմլի ղեկավարը ցանկանում է իր երկիրը նախապատրաստել տնտեսական պատերազմին և փորձում է ավելի լավ օգտագործել պաշտպանական բյուջեն»,- ասել է Պատելը։
Նա նշել է, որ Կրեմլի ղեկավարը մտադիր չէ դադարեցնել արյունահեղությունը, այլ պատրաստվում է երկար առճակատման։
«Մեր կարծիքն այն է, որ սա հերթական վկայությունն է Պուտինի հուսահատության՝ շարունակելու իր ագրեսիվ պատերազմն Ուկրաինայի դեմ՝ չնայած ռուսական տնտեսության ծանր հյուծմանը և ռուսական զորքերի մեծ կորուստներին», - ասել է նա։
Սերգեյ Շոյգուն այլևս ՌԴ պաշտպանության նախարար չէ: Նա այս պաշտոնը զբաղեցրել է 12 տարի։ Պուտինի որոշմամբ՝ ՌԴ պաշտպանության նոր նախարար կնշանակվի Անդրեյ Բելոուսովը, որը նախկինում զբաղեցնում էր առաջին փոխվարչապետի պաշտոնը։ Շոյգուն նշանակվել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում։