Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովը 3-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը. ցուցարարները հավաքվել են խորհրդարանի մոտ
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանի խորհրդարանի իրավական հանձնաժողովը երրորդ ընթերցմամբ ընդունել է այսպես կոչված «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը, հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Եկատերինա Խերխեուլիձեն։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Հանձնաժողովի նիստը սկսվեց ժամը 9:00-ին և ավարտվեց ուղիղ 2 րոպե անց։ Մեր՝ ընդդիմադիրներիս, մուտքը սահմանափակվել էր։ Իրավական հանձնաժողովը (Վրաստանի խորհրդարանի) փաստաթուղթը ստորագրել է երկու րոպեում»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Խերխեուլիձեն։
Այս օրինագիծը վրացական հասարակության մեջ բողոքի ակցիաներ է առաջացրել, դրանք ամեն օր տեղի են ունենում Թբիլիսիում։ Նախորդ գիշեր ցուցարարները հավաքվել ու գիշերել են Ռուսթավելի պողոտայում՝ դժգոհությամբ դիմավորելով երկուշաբթի առավոտյան խորհրդարանի իրավական հանձնաժողովի նիստին ժամանած պատգամավորներին։ Հատուկ ջոկատայիններին հաջողվել է հետ մղել ցուցարարներին և թույլ տալ խորհրդարանականներին մտնել օրենսդիր շենք։ Խորհրդարանի մուտքերի մոտ, որտեղ ներկայում լայնածավալ բողոքի ակցիա է ընթանում, հավաքվել են մեծ թվով հատուկ ջոկատայիններ, բերվել են ջրցան մեքենաներ։