Սանկտ Պետերբուրգում գետն ընկած ավտոբուսի վարորդն ընդունել է մեղքը
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սանկտ Պետերբուրգում գետն ընկած ավտոբուսի վարորդ Ռախմատշոհ Կուրբոնովն ընդունել է մեղքն ու զղջացել. այս մասին հաղորդում է «Սանկտ Պետերբուրգի դատարանների միասնական մամուլի ծառայության» Telegram ալիքը։
Պարզաբանվում է, որ դատարանը վերանայել է վարորդի հարցաքննության արձանագրությունը։
«Արձանագրությունից բխում է, որ Կուրբոնովը զղջում է իր արածի համար, որ ավտոբուսը վարում էր անսարք արգելակային համակարգով։ Ցավակցում է հարազատներին և հայցում ներողամտությունը»,- ասվում է հրապարակման մեջ։ Նշվում է, որ ամբաստանյալն ընդունում է մեղքը։
Ուրբաթ կեսօրին ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը Սանկտ Պետերբուրգի Բոլշայա Մորսկայա փողոցից դեպի Պոցելուևի կամուրջ շրջվելիս։ Մեքենան մխրճվել է ցանկապատի մեջ և ընկել գետը: Վերջին տվյալներով՝ յոթ ուղեւոր է զոհվել։
ՆԳՆ-ից հայտնել են, որ 44-ամյա վարորդը բերման է ենթարկվել և որպես կասկածյալ հարցաքննվել։ Ըստ քաղաքային դատարանների միասնական մամուլի ծառայության՝ ավտոբուսը պատկանում է «Տաքսի» ընկերությանը, որը 2022 թվականի հունվարից 23 անգամ ենթարկվել է վարչական պատասխանատվության։
Հարուցվել է երկու քրեական գործ՝ «Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը» և «Անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատանք կատարելը կամ ծառայությունների մատուցումը» հոդվածներով։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live