Գյումրիի «Իրական դպրոց»-ն արտոնագրվել է
SocityԱմիսներ տևած աշխատանքներից հետո Գյումրիի «Իրական դպրոց»-ը նույնպես ստացել է պետական արտոնագիր։
Այժմ Գյումրիի «Իրական դպրոց»-ում մեկնարկել է ընդունելությունը։ Քառամյա կրթական ծրագիրը նախատեսված է 9-րդ դասարանն ավարտող երեխաների համար, ովքեր ուսումնառության երկրորդ տարվանից սկսած հնարավորություն կստանան ուսնակության անցնելու տեխնոլոգիական ոլորտի առաջատար կազմակերպություններում՝ ձեռք բերելով աշխատանքային փորձ և անհրաժեշտ գիտելիքների մեծ պաշար։
«Շիրակի մարզում «Իրական դպրոց»-ի առկայությունը կխթանի մարզի պատանիների բազմակողմանի զարգացումը, հիմնավոր կրթությունը, կընդլայնի աշխատանքային հեռանկարները և լայն հորիզոններ կբացի մասնագիտական աճի համար»,- նշում է Գյումրիի «Իրական դպրոց»-ի տնօրեն Ռիմա Խանզադյանը։
Հիշեցնենք, որ «Իրական դպրոց»-ը «Ինստիգեյթ» ներդրումային արվեստանոցի կրթական նախագծերից է, որը Հայաստանի տարբեր մարզերում իրականացնում է «Համակարգերի տեսություն» (Systems Theory) մասնագիտությամբ քառամյա ուսումնական ծրագիր։