ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի մի քանի բնակավայր. ՌԴ ՊՆ
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի հինգ բնակավայր։
Այս մասին լրագրողներին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։
ՌԴ պաշտպանական գերատեսչության տվյալներով՝ ռուսական բանակը գրավել է Բորիսովկան, Օգուրցովոն, Պլետենևկան, Պիլնայան և Ստրելեչյան։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարությունը տեղեկություններ ունի ռուսական ուժերի քանակի և Խարկովի շրջանի պաշտպանությունը ճեղքելու ծրագրերի մասին:
Զելենսկին վստահեցրել է, որ ջանքեր են գործադրվում ապահովելու բոլոր դիրքերը: Նա կոչ է արել գործընկերներին՝ օգնել Կիևին և աջակցության փաթեթներ տրամադրել: