Հզոր մագնիսական փոթորիկը կարող է հյուսիսափայլ առաջացնել ԱՄՆ տարածքում
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երկրի վրա տեղի ունեցող արտասովոր ուժեղ մագնիսական փոթորիկը կարող է հյուսիսափայլ առաջացնել ԱՄՆ-ում այս հանգստյան օրերին եւ խափանել էլեկտրամատակարարումն ու կապը, տեղեկացրել է АР-ը։
Օվկիանոսագիտական եւ մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունը նախազգուշացրել է, որ ուժեղ երկրամագնիսական փոթորկ կլինի, երբ արեւի բռնկումը հասնի Երկիր ուրբաթ ցերեկը, մի քանի ժամ ավելի շուտ, քան սպասվում էր։ Հետեւանքները պետք է շարունակվեին մինչեւ հանգստյան օրեր եւ, գուցե, հաջորդ շաբաթ։
Գործակալությունը նախազգուշացրել է էլեկտրակայանների եւ ուղեծրի տիեզերասարքերի օպերատորներին, որ անհրաժեշտ է զգուշության միջոցներ ձեռնարկել, զգուշացվել է նաեւ Արտակարգ իրավիճակների վերահսկման դաշնային գործակալությունը։
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի աստղագիտության լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել էր, որ Երկրի վրա տեղի է ունենում բարձրագույն (հինգերորդ) մակարդակի մագնիսական փոթորիկ, վերջին անգամ նման երեւույթ նկատվել է 20 տարի առաջ։