Գեղարքունիքում մոտ 110 հատ CO լիցքավորված գազաբալոններով բարձված «ԶԻԼ» է կողաշրջվել․ նոր մանրամասներ
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ մայիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 55 կմ հատվածում՝ Գագարին բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն բեռանխցիկում բացված մոտ 110-ից ավելի CO լիցքավորված գազաբալոններ թափվել են ճանապարհով մեկ:
Ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով ճանապարհը մասամբ փակվել է:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի թիվ 30 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Դեպքի վայր են ժամանել նաև ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրափրկարարները, ովքեր հրշեջ-փրկարարների, պարեկների ու ԶԻԼ-ի վարորդ Գևորգ Ղազարանի օգնությամբ բեռնատարը դարձի են բերել ու հեռացրել անվտանգ վայր, ճանապարհից էլ հեռացրել են թափված գազաբալոնները: