Արթուր Վանեցյանը դժգոհ է միջազգային հանրության «կիսահայտարարություններից»
Politics«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեռ վաղ է համարում վերջին օրերի հայ-ադրբեջանական սահմանային լարվածության շուրջ նախնական գնահատական տալը, բայց և ընդգծել է՝
«Այսօրվա բանակը բազմաթիվ մարդկանց երեք տասնամյակ տևած աշխատանքի արդյունքն է։ Մեր երկրում արդեն ձևավորվել են զինվորական դինաստիաներ՝ լավ կրթությամբ, բարձր պատրաստվածությամբ և բացառիկ հայրենասիրությամբ և ոգով։ Սա կհասկանա միայն նա, ով եղել է մարտական դիրքում, անցել զինվորական ծառայություն։ Սա հաղթող բանակի ոգի է» :
Նա, սակայն, դժգոհ է Հայաստանի դիվանագիտական հարթությունում իրականացվող գործողություններից: Արդյունքում՝ բոլոր ուղղություններով ունենք միջազգային հանրության, գործընկեր պետությունների «կիսահայտարարություններ», ագրեսոր Ադրբեջանի և Հայաստանի միջև հավասարության նշան դնող գնահատականներ, ինչը ընդունելի չէ քաղաքական գործչի համար: