Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
RightՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները ուժեղացված ծառայության ժամանակ, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել և բաժին են տեղափոխել 49-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգվածով կաթուցիչ։ Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է, ձեռք է բերել անձնական օգտագործման նպատակով։
Ուժեղացած ծառայության ընթացքում ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և Կումայրիի բաժին են տեղափոխվել նաև 30, 19 և 16 տարեկան երեք երիտասարդ։ 30-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված։ Իսկ 19-ամյա երիտասարդը հայտնել է, որ Գյումրիի Թբիլիսյան խճուղու վերջնամասում փնտրել է թմրանյութ, որի տեղակայման վայրն ուղարկել էր ընկերը։
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են։