Ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ՝ պարաբազկամարտի Եվրոպայի առաջնությունից
SportՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ այս օրերին Սլովակիայում մասնակցում է բազկամարտի Եվրոպայի 26-րդ առաջնությանը և արդեն իսկ գրանցել է տպավորիչ արդյունքներ:
Մայիսի 8-ին մեր մարզիկները մրցանակային տեղեր են գրավել տարբեր սպորտային դասակարգումներում և քաշային կարգերում:
— Ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարզիկներ, նստած՝
1. Սարգիս Հարությունյան — 55 կգ քաշային կարգ 1-ին տեղ։
2. Շահեն Բաբայան — 65 կգ քաշային կարգ 3-րդ տեղ։
3. Հովհաննես Ավանեսյան -75 կգ քաշային կարգ 2-րդ տեղ։
— Ուղեղային կաթված ունեցող մարզիկներ նստած ՝
Վոլոդյա Բազեյան — 65 կգ քաշային կարգ 3-րդ տեղ։
ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարզիկներ, կանգնած`
Նաիրա Մեսրոպյան + 65 կգ քաշային կարգում 1-ին տեղ։
— 14-23 տարեկան ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարզիկներ, կանգնած`
Գուրգեն Անտոնյան — 65 կգ քաշային կարգ 1-ին տեղ։
Վերին վերջույթի ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարզիկներ, կանգնած`
Սերոբ Աբրահամյան — 85 կգ քաշային կարգ 3-րդ տեղ։
Այսօր՝ մայիսի 9-ին, ին մեր մարզիկները աչքի ընկան աջ ձեռքի մրցապայքարում՝ գրանցելով ուշագրավ արդյունքներ:
— Ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարզիկներ, նստած՝
1. Սարգիս Հարությունյան — 55 կգ քաշային կարգ 1-ին տեղ։
2. Շահեն Բաբայան — 65 կգ քաշային կարգ 2-րդ տեղ։
3. Հովհաննես Ավանեսյան -75 կգ քաշային կարգ 3-րդ տեղ։
— Ուղեղային կաթված ունեցող մարզիկներ նստած ՝
Վոլոդյա Բազեյան — 65 կգ քաշային կարգ 2-րդ տեղ։
ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարզիկներ, կանգնած`
Նաիրա Մեսրոպյան + 65 կգ քաշային կարգում 1-ին տեղ։
— 14-23 տարեկան ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարզիկներ, կանգնած`
Գուրգեն Անտոնյան + 65 կգ քաշային կարգ 1-ին տեղ։
Մեր մարզիկները հանդես են եկել մարզիչներ Ոսկան Մարգարյանի, Վարդան Ստեփանյանի և Հովհաննես Միրզոյանի ղեկավարությամբ:
Աղբյուր ArmSport.am