«Ռուսաստանի ճակատագիրը միայն մենք ենք որոշելու». Պուտինը պաշտոնապես ստանձնեց ՌԴ նախագահի պաշտոնը
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վլադիմիր Պուտինը պաշտոնապես ստանձնել է ՌԴ նախագահի պաշտոնը: Երդմնակալության արարողությունը կայացել է Կրեմլում:
Նա իր ելույթում նշել է, որ Ռուսաստանի ճակատագիրը միայն իրենք են որոշելու և պատվով են հաղթահարելու այս դժվարին փուլը՝ դրանից ավելի ուժեղացած դուրս գալով:
Պուտինը մարտին կայացած ընտրություններում ստացել է ձայների 87,28%-ը:
2000 թվականից ի վեր Պուտինի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել արդեն վեցերորդ անգամ։ Նախկինում այն իրականացվել է 2000, 2004, 2008, 2012 և 2018 թթ.-ին: