«Յունիբանկ» ԲԲԸ-ն իր բաժնետերերին կվճարի 4,1 մլրդ դրամի շահութաբաժիններ
SocityԿայացավ «Յունիբանկ» ԲԲԸ 2023 թվականի գործունեության արդյունքներն ամփոփող բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը: 2023 թվականին «Յունիբանկ» ԲԲԸ-ն շարունակեց զարգացումը ու ամրապնդեց իր դիրքերը շուկայում: Հաշվետու տարին բանկն ավարտեց 4,5 մլրդ դրամ շահույթով, և բանկի Խորհուրդը Բաժնետերերի ժողովի հաստատմանը ներկայացրեց շահութաբաժինների վճարման հարցը։ Շահութաբաժինների ընդհանուր գումարը կկազմի 4,1 մլրդ դրամ։
Հաշվետու տարում բանկի կապիտալը գերազանցեց 40 մլրդ դրամը, ակտիվների ծավալը՝ 289 մլրդ դրամը։ Բանկի վարկային ներդրումները 2023 թվականին աճեցին գրեթե 25%-ով։
«Յունիբանկ» ԲԲԸ-ի 2023թ. ձեռքբերումները գնահատվել են նաև միջազգային կազմակերպությունների կողմից:
Հաշվետու տարում բանկը նաև ընդլայնեց իր ներկայությունը. այսօր «Յունիբանկ» ԲԲԸ-ի սպասարկման ցանցը ներառում է 50 մասնաճյուղ և 100-ից ավելի պրոմո կետ: Միաժամանակ բանկը գնում է դեպի թվայնացում և առաջադեմ տեխնոլոգիաների ներդրում։ Հաճախորդները գնալով ավելի հաճախ են օգտվում բանկի մոբայլ հավելվածից, որը թույլ է տալիս հեշտությամբ լուծել առօրյա ֆինանսական խնդիրները։
Տարվա արդյունքները հաստատեցին ազնիվ և հուսալի ֆինանսական գործընկեր լինելու, հաճախորդներին լսել կարողանալու, մարդկանց և բիզնեսի համար օգտակար և շահավետ լուծումներ գտնելու՝ բանկի ընտրած ռազմավարության արդյունավետությունը: