Մայիսի 3-6-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 215 դեպք
RightՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 3-6-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 215 դեպք, որից 76-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 44, մարմնական վնասվածք պատճառելու՝ 23, ֆիզիկական ներգործության և խարդախության ՝ 21-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 19, անձնական ունեցվածքի գողության՝ 16, հոգեկան ներգործության՝ 12, խուլիգանության՝ 6, բնակարանային գողության ու գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 4-ական, դրամանենգության, սառը զենքի հայտնաբերման և աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 3-ական, վստահված գույքը հափշտակելու, շորթման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, ինքնավնասման ու անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու՝ 2-ական, խոշտանգման, ավազակության, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, ահաբեկչության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրամիջոցի մաքսանենգության, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու, Հանրապետության նախագահին, Ազգային ժողովին, Կառավարությանը կամ Սահմանադրական դատարանին՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով իրենց լիազորություններից բխող որևէ գործողություն կատարել կամ չկատարել պարտադրելու, որն ուղղված չէ իշխանությունը յուրացնելուն, երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինքնիրավչության, պետական սահմանն ապօրինի հատելու, իրացման նպատակով կեղծ ալկոհոլային խմիչքներ պատրաստելու և իրացնելու, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից արգելված իրեր պահելու, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ ցանելու կամ աճեցնելու և փաստաթղթի կեղծիքի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 2 անհետ կորած և 10 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և մարմնական վնասվածք պատճառելու՝ 2-ական, ավազակության, բնակարանային գողության ու այլ հանցագործության 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 33 պատահար: