Գազայի հատվածում սով է սկսվել. ՄԱԿ-ի ներկայացուցիչ
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Սինդի Մակքեյնը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում Գազայի հատվածի հյուսիսային հատվածում պարենի մատակարարման հետ կապված իրավիճակը սով է անվանել:
«Ես կարող եմ ասել, որ Գազայի հյուսիսում սով է, կատարյալ սով, որը շարժվում է դեպի հարավ»,- ասել է նա։
ՄԱԿ-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ չնայած սովի մասին պաշտոնական հայտարարություն դեռ չի եղել, բայց ինքը, հիմնվելով իր ղեկավարած կազմակերպության աշխատակիցների տեսածի վրա, կարծում է, որ Գազայում լայնածավալ խնդիր կա: Նա հույս է հայտնել, որ հրադադար կլինի, ինչը թույլ կտա բնակչությանը շատ ավելի արագ սնունդ ստանալ:
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։