Վրաստանի նախագահը կառավարող կուսակցությանը մեղադրել է Մոսկվային հաճոյանալու փորձի մեջ
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ «Վրացական երազանքի» կառավարությունը, ընդունելով «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը, փորձում է հաճոյանալ Մոսկվային։ Այս կարծիքը նա հայտնել է DW-ին տված հարցազրույցում։
«Ինչու են դա անում, բացարձակապես անհասկանալի է քաղաքական տեսանկյունից։ Սա այլևս այն չէ, ինչ նախկինում կարելի էր ասել. իբրև թե փորձում են պահպանել իշխանությունը։ Այսօր դա չի կարելի բացատրել այլ կերպ, քան Մոսկվային հաճոյանալու ցանկությամբ և մեկ կենտրոնի առկայությամբ, որը չի կարող հաշտվել այն փաստի հետ, որ Վրաստանը դարձել է Եվրամիության երկիր դառնալու թեկնածու»,- ասել է Զուրաբիշվիլին։
Նրա խոսքով, «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի հիմնական ելույթից հետո «բացարձակ ակնհայտ դարձավ, որ այս օրենքը բովանդակությամբ ռուսական է», հաղորդում է NewsGeorgia-ն։
«Նրանք փորձում են Վրաստանի գործընկերներին ներկայացնել՝ որպես հեղափոխության գործընկերներ, կարծես փորձում են տապալել իշխանությունը։ Միաժամանակ, լռում են Ռուսաստանի նկատմամբ, կարծես մեր բարեկամն է։ Այսպիսով, գնալով ավելի պարզ է դառնում, որ խնդիրը ոչ միայն ռուսական օրենսդրության մեջ է, այլ նաև Ռուսաստանի կառավարության հետ»,- հավելել է նա:
Վրաստանի նախագահը կարծում է, որ ստեղծված իրավիճակը «շատ տագնապալի» է, և փոխզիջումային լուծումներ չկան։
«Փոխզիջումը եղել է օրենքը հետ կանչելը։ Դա եղել է մեկ անգամ, նորից մտցրել են»,- ասել է Զուրաբիշվիլին։