Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը հայտարարել է, որ առանց Արևմուտքի կողմից Կիևին զենք մատակարարելու, Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի երկու շաբաթից։
Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ուկրաինայի գոյությունը կախված է մեզանից։ Ես գիտեմ, թե ինչպես վերջ տալ Ուկրաինայում պատերազմին։ Դա կարելի է անել մի քանի շաբաթվա ընթացքում, պարզապես դադարեցնենք մատակարարումները:
Եթե զենքի մատակարարումը դադարի, ապա Ուկրաինան չի կարողանա դիմակայել և ստիպված կլինի հանձնվել, իսկ պատերազմը կավարտվի»,- ասել է նա Մեծ Բրիտանիայում։
Նա հռետորական հարցրեց. «Սա ուզու՞մ են Եվրոպայում»:
«Մի՞թե մենք ուզում ենք, որ պատերազմն այսպես ավարտվի, ես չեմ ուզում, և հուսով եմ, որ Եվրոպայում դա նույնպես շատերը չեն ցանկանում», - ասել է Բորելը։