10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հյուսիսային Օսիայի փոխվարչապետ Իրբեկ Տոմաևը կառավարության այսօրվա նիստում հայտնել է, որ ապրիլի 22-ից 35 հազար 150 ավտոմեքենա և 82 հազար 780 մարդ է անցել Վերին Լարսի անցակետով։ Այս մասին հայտնում է azatutyun.am-ը։
Նա ասել է, որ Ռազմավիրական ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, միաժամանակ նշելով, որ Հյուսիսային Օսիայի ճանապարհներին կուտակված են 210 մեծ բեռնատարներ, ևս 160-ը ավտոկայանատեղիներում են։
Վերին Լարսը Ռուսաստանը Վրաստանին կապող միակ ցամաքային ճանապարհն է, որը միակ ուղին է նաև Հայաստանի համար։