Երևանում 13-ամյա աշակերտուհին վատացել է բեմի վրա, հիվանդանոցում՝ մահացել
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանի Վահան Զատիկյանի անվան թիվ 90 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի է մահացել։
Դպրոցի տնօրեն Սիրամարգ Խոցանյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է, որ դահլիճում` բեմի վրա, երեխան ընկել է. «Երեխան պարելու ժամանակ ընկել է, հետո մենք ուշքի բերեցինք, երեխային դահլիճից հանել են դուրս` մաքուր օդի, այնտեղ էլ է վատացել, կանչել ենք շտապ օգնություն, 5֊6 րոպեում շտապ օգնությունը եկել է, նրան տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ»։
Տնօրենը նշել է, որ երեխան մահացել է «Աստղիկ» ԲԿ-ում։
Հարցին, թե մահվան պատճառը ո՞րն է եղել, ասել է, թե դատաբժշկական փորձաքննությունը կտա այդ հարցի պատասխանը, բայց երեխայի մոտ սրտի կանգ է եղել։
Առավել մանրամասն` այստեղ.