Արցախի «Արդարություն» կուսակցությունը պահանջում է շարունակաբար զարգացնել քաղպաշտպանությունը
SocityԱրցախի «Արդարություն» կուսակցությունը պահանջում է շարունակաբար զարգացնել քաղպաշտպանությունը
Արցախի «Արդարություն» կուսակցությունը Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին ս.թ. հուլիսի 12-ից մի քանի օր տևած ռազմական գործողությունների առիթով հայրատարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին ս.թ. հուլիսի 12-ից մի քանի օր տևած ռազմական գործողությունները և դրանց նախորդող իրադարձությունները ևս մեկ անգամ հաստատեցին, որ Ադրբեջանի իշխանությունները ռազմական ագրեսիան նախապատրաստելու հետևողական աշխատանք են տանում, որի արդյունքում միջազգային ընկալումների տեսակետից ստանում են բարենպաստ պայմաններ և անարգել գործելու հնարավորություն։
Պետք է արձանագրել,որ հայկական դիվանագիտությունը վերջին շրջանում այդպես էլ չի կարողանում Ադրբեջանի արտաքին քաղաքական ակտիվությանը պատշաճ հակադրել, ինչի պատճառով այս քաղաքականության հետևանքները չեզոքացնելու ողջ բեռը մնացել է հայկական բանակի ուսերին։ Ինչպես հայտնի է երկրի բարձր պաշտպանունակությունը ապահովելու համար մեծ նշանակություն ունի քաղաքացիական պաշտպանությունը:
Քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը և իրականացումը պետության կարևորագույն գործառույթներից մեկն է և ազգային անվտանգության բաղկացուցիչ ու անբաժանելի մասն է: Այս համատեքստում էլ ավելի տարօրինակ է դառնում Հայաստանում և Արցախում քաղացիական պաշտպանության նկատմամբ նման վերաբերմունքն այն պարագայում, երբ այս ամենի հետ մեկտեղ հայտարարված է նաև համավարակի հետ կապված արտակարգ իրավիճակ:
Արցախի << Արդարություն >> կուսակցությունը պահանջում է Արցախի քաղաքական ղեկավարությունից մեծ ուշադրություն դարձնել քաղաքացիական պաշտպանությանը և շարունակաբար զարգացնել այն»: