Վրաստանի նախագահն ու վարչապետը փոխանակվել են փոխադարձ մեղադրանքներով
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանի պաշտպանության ուժերը նշում են իրենց 33-ամյակը։ Ելույթ ունենալով Վազիանիի ռազմաբազայում այս օրվան նվիրված միջոցառման ժամանակ՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նշել է, որ այսօր «մութ ուժեր են աշխատում երկրում, որոնք փորձում են երկիրը ծնկի բերել և պառակտել հասարակությունը՝ սադրելով էթնիկ հակամարտություններ, առճակատում առաջացնել եղբայրների միջև՝ ուղղակի պատերազմով և օկուպացիայի միջոցով»։ Այսպիսով, Զուրաբիշվիլին քննադատել է իշխող կուսակցությանն ու կառավարությանը։
«Վրացական բանակը բոլորից լավ գիտի, թե ով է թշնամին և ով է բարերարը, ով փորձեց ոչնչացնել մեզ և ով օգնեց մեզ ստեղծել ժամանակակից պաշտպանական ուժեր»,- ասել է նախագահը։
Սալոմե Զուրաբիշվիլին նաև նշել է, որ «նրանք, ովքեր սադրանք և առճակատում են սերմանում, խոսում են իրենց բանակի և հայրենիքի դեմ»։
«Սադրանք ու առճակատում սերմանողը խոսում է իր բանակի ու հայրենիքի դեմ։ Իսկ միասնություն քարոզողները խաղադրույք են կատարում երկրի ապագայի, երիտասարդության վրա»,- ասել է նախագահը։
Միջոցառմանը ներկա է եղել նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նա հետևել է Զուրաբիշվիլիին՝ քննադատելով նրան։
«Իմ ողջույնի մեջ ես միտումնավոր չհիշատակեցի նախորդ բանախոսին և վրացական բանակի առաջ չեմ համարձակվի պատասխանել նրա քաղաքական հայտարարություններին, որոնք չեն համապատասխանում այսօրվան և նախագահի բարձր պաշտոնին։ Բոլորը պատասխան են տալու Սահմանադրության առաջ՝ երդումը խախտելու համար, իսկ Աստծո առաջ՝ երկրին դավաճանելու համար»,- նշել է Կոբախիձեն։