ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում
SocityԱպրիլի 22-ին ողջ աշխարհում նշվում է «Երկրի օր» -ը: Այս շաբաթ, այդ առիթով,Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում ծառատունկ իրականացրեց ԶՊՄԿ բնապահպանության բաժինը:
48 միավոր ծառ և թուփ է տնկվել բնակավայրում, կատարվել է 60 քառակուսի մետր տարածքում սիզամարգի սերմի տարածում: Ծրագիրը շարունակական բնույթ է կրելու, երկրորդ փուլը կմեկնարկի աշնանը, տնկվելու է 180 միավոր կանադական բարդի:
Միջոցառմանը մասնակցում էին դպրոցականներ Վանեք, Օխտար, Աճանան գյուղերից, ում համար նաև իրազեկման դասընթաց անցկացվեց:
Ընդհանուր առմամբ՝ 2023թ․ դեկտեմբերին տնկվել և կուլտիվացման է ենթարկվել է 12.588 ծառ, 1350 թուփ, 4230 ծաղիկ, 140 կգ գազոնի սերմ։ Այս տարի մեկնարկել է անտառվերականգնման աննախադեպ գործընթացը, որն իրենից ներկայացնում է ընդհանուր առմամբ 20 հա անտառտնկում՝ շուրջ 17 հա անտառային հողերում և 3 հա համայնքային նշանակության տարածքներում։ Միայն Արծվանիկի պոչամբարում հաշվետու տարվա ընթացքում իրականացվել է 20 հեկտար ռեկուլտիվացիա՝ օգտագործվել է ավելի քան 10.700 ծառ։