Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այս տարվա մարտին մերձմոսկովյան Կրասնոգորսկ քաղաքի Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետքերը տանում են դեպի Ուկրաինա։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) մասնակից երկրների պաշտպանության նախարարությունների ղեկավարների հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նախարարն ընդգծել է, որ այս հանցագործության բոլոր մեղավորները անպայման կստանան արժանի պատիժ:
Մարտի 22-ի երեկոյան մերձմոսկովյան Կրասնոգորսկ քաղաքի Crocus City Hall համերգասրահում ահաբեկչություն է տեղի ունեցել։ «Պիկնիկ» խմբի ելույթից առաջ զինված մարդիկ ներխուժել են դահլիճ և կրակ բացել հանդիսատեսի վրա։ Դրանից հետո պայթյուններ են տեղի ունեցել, հրդեհ է բռնկվել, զոհվել է 144 մարդ:
Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ահաբեկչության դեպքի առթիվ (ՌԴ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդված):Հաջորդ օրը անվտանգության ուժերը ձերբակալել են հարձակման համար կասկածվող չորս անձի, որոնք փորձել են փախչել Ուկրաինա, իսկ ավելի ուշ՝ մի քանի հոգու, այդ թվում՝ հարձակումը ֆինանսավորելու կասկածանքով։