Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ում
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ ապրիլի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:10-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, հրդեհ է բռնկվել Երևանի բնակիչ 41-ամյա Կարեն Միքայելյան վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 1-ին հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ինչպես նաև օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի մոտոպարեկներ Վարդան Միրզոյանն ու Ռազմիկ Լալայանը։
Ժամանած հրշեջները մարել են մեքենայում առաջացած հրդեհը։
Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը, պարզվում է։
Ըստ նախնական տեղեկությունների` բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն ավտոմեքենան դեպքի վայրից պետք է հեռացվի ավտոքարշակի միջոցով: