Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ
SportՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մրցումային հերթական օրը` ապրիլի 20-ին, Հայաստանն ունի 4 մասնակից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 80 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանի առաջին մրցակիցը Հյուսիսային Մակեդոնիայից Արժան Իսենին է:
92 կգ քաշում Նարեկ Մանասյանն ուժերը կչափի Սլովակիայից Դավիդ Միքայեկի հետ:
71 կգ քաշում Գուրգեն Մադոյանի անդրանիկ մրցակիցը հունգար Ռոմեո Բուզան է:
Իսկ գերծանր քաշային Դավիթ Չալոյանի հակառակորդը, Ավստրիան ներկայացնող Ահմեդ Հագագն է:
Ավելի վաղ Հայաստանի հավաքականից 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը ԵԱ-ից դուրս էր մնացել հենց մեկնարկում: Իսկ 60 կգ Արթուր Սահակյանը հաղթել էր առաջին մենամարտում: