Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Socity2024թ․-ի ապրիլի 1-ից սկսած IDBank-ի այն հաճախորդները, ովքեր ամրագրումներ կկատարեն GetTransfer առցանց հարթակում և բջջային հավելվածում ու կվճարեն IDBank-ի քարտերով, կստանան բացառիկ քեշբեքեր։
Քեշբեքի չափը կախված է IDBank-ի Ձեր քարտից, մասնավորապես՝
- 5% քեշբեք կստանաք IDBank-ի Mastercard Standard, Mastercard Gold, Visa Idram Rocket, Visa Digital, Visa Gold քարտերով վճարումների դեպքում,
- 9% քեշբեք կստանաք IDBank-ի Visa Business, Visa Business Platinum, Visa Platinum, Visa Signature, Visa Infinite քարտերով վճարումների դեպքում,
- 10% քեշբեք կարող եք ստանալ, եթե GetTransfer-ում վճարումները կատարեք IDBank-ի Travel, Visa Infinite Special Edition քարտերով։
GetTransfer-ի միջոցով կարելի է հաշված րոպեների ընթացքում նախքան ուղևորությունն ամրագրել նախընտրելի մեքենան, ընտրել տեղափոխման վայրը, ժամը, պատվիրել ուղևորության համար անհրաժեշտ հավելյալ ծառայություններ՝ ցանկացած կարիքի համար։
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը։ Եթե Դուք հանդիսանում եք Բանկի քարտապան, ապա Դուք ավտոմատ կերպով մասնակցում եք արշավին և լրացուցիչ որևէ գործողություն չի պահանջվում։ Իսկ եթե դեռ չեք հանդիսանում IDBank-ի քարտապան, ապա Ձեր նախընտրած քարտը կարող եք ձեռք բերել Idram&IDBank հավելվածի միջոցով՝ առանց տնից դուրս գալու, վայրկյանների ընթացքում, կամ էլ IDBank-ի պաշտոնական կայքի միջոցով։
Վստահ ենք, որ արշավի շնորհիվ կկարողանաք խնայել ժամանակ և գումար, ինչպես նաև Ձեր ճամփորդության համար անհրաժեշտ ամրագրումները կատարել անխափան՝ անվտանգ ու շահավետ կերպով։
Արշավը գործում է մինչև 2024թ․-ի դեկտեմբերի 31-ը։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ