Գագիկ Ծառուկյանի միջնորդությամբ՝ անվճար կայանատեղի և իրավաբանական օգնություն ռուսաստանաբնակ հայերին
SocityՌուսաստանում ադրբեջանցիների կողմից հայ վարորդների ու վաճառականների հանդեպ սկսված ոտնձգությունները հարթելու համար ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ ծիրանով բեռնված բեռնատարներին անվճար կայանտեղի է տրամադրվել և վաճառք իրականացնելու հնարավորություն է տրվել Սանկտ Պետերբուրգում: Գագիկ Ծառուկյանը Սանկտ Պետերբուրգի Պլանեռնայա 59 հասցեում գտնվող LeoMall առեւտրի կենտրոնի կառավարիչների հետ քննարկել է անհատույց հիմունքներով առեւտրի կազմակերպումը, առեւտրի համալիրի ներսում բոլոր հայ մատակարարներին տեղ տրամադրելու հարցը:
Գագիկ Ծառուկյանը նաեւ հանձնարարել է, որ ազգամիջյան հողի վրա եթե անգամ թեթեւ ագրեսիա կամ սադրանքներ լինեն անհապաղ կապ հաստատեն Ռուսաստանի Դաշնության եւ Սանկտ Պետերբուրգի Ռուսաստանի հայերի միության իրավապահ մարմինների հետ՝ պարզելու բոլոր հանգամանքները եւ օգնության հնարավոր տարբերակները: Կապ հաստատելու համար ՌԴ մեր հայրենակիցները կարող են զանգահարել +7 (965) 756 17 55 հեռախոսահամարով: