Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ. Իսրայելի ԱԳ նախարարը դիմել է 32 երկրի՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել և ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը նամակ է գրել 32 երկրի՝ կոչ անելով նրանց պատժամիջոցներ կիրառել Իրանի հրթիռային ծրագրի դեմ և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն: Սա տեղի է ունեցել Թեհրանի կողմից Իսրայելի վրա հարձակումից հետո, գրում է Times of Israel-ը:
X-ում արված հայտարարության մեջ Կացը նշել է, որ «ղեկավարում է քաղաքական հարձակումն ընդդեմ Իրանի»:
«Հրթիռային ծրագրի դեմ պատժամիջոցները և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական խմբավորում հայտարարելու քայլերը կօգնեն զսպել և թուլացնել Իրանը», - գրում է Կացը՝ հավելելով, որ Իրանին «պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ»:
Հիշեցնենք, որ Իրանը շաբաթ գիշերն իր տարածքից ավելի քան 300 հարվածային անօդաչու թռչող սարք և հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, ինչն Իսլամական Հանրապետության առաջին ուղիղ հարձակումն էր Իսրայելի վրա: Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին ասել է, որ ընդհանուր առմամբ Իրանը ավելի քան 300 զինատեսակ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ 170 անօդաչու թռչող սարք, 30 թևավոր և 120 բալիստիկ հրթիռ, և որ դրանց 99%-ը որսացել է Իսրայելի հակաօդային պաշտպանությունը:
Ըստ New York Times-ի, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրաժարվել է հարձակվել Իրանի վրա։ Որպես պատճառ նշվել է իրանական հարվածի պատճառած համեմատաբար փոքր վնասը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ զրույցում ասել է, որ Իրանի հարձակnւմն անհաջող էր և որ դա Իսրայելի համար հաղթանակ էր:
Մինչդեռ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Իսրայելի ցանկացած նոր արկածախնդրություն կարժանանա ավելի ծանր պատասխանի: