Հրդեհ Արտենի գյուղում. շենքից տարհանել են երեք քաղաքացու
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ապրիլի 16-ին, ժամը 00:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտենի գյուղի Բաղրամյան փողոցի թիվ 4 շենքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:20-ին, մարվել՝ 02:05-ին: Բնակարանում այրվել են կենցաղային իրեր:
Փրկարարները պարեկային ծառայության աշխատակիցների հետ շենքից տարհանել են երեք քաղաքացու։
Առավել մանրամասն` այստեղ.