Արգենտինայի նախագահը, աշխատանքային բարդ գրաֆիկի պատճառով, բաժանվել է սիրելիից (լուսանկարներ)
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը բաժանվել է սիրելիից՝ 43-ամյա դերասանուհի Ֆաթիմա Ֆլորեսից. այս մասին հայտնել է նախագահը՝ մանրամասնելով, որ բաժանման պատճառը երկուսի աշխտանքային ծանրաբեռնված գրաֆիկն է, գրում է Daily Mail-ը:
53-ամյա Միլեյի խոսքով՝ իրենց հակասական գրաֆիկները չափազանց մեծ լարվածություն են առաջացրել, ուստի հարաբերություններն ավարտված են:
«Ֆաթիման ապրում է մասնագիտական ցնցող հաջողություն, որով ես չափազանց հպարտ եմ: Նա բազմաթիվ աշխատանքային առաջարկներ է ստացել ինչպես ԱՄՆ-ից, այնպես էլ Եվրոպայից: Սա գումարվել է այն բարդ աշխատանքին, որը ես այսօր ստանձնել եմ, և որն ինձ վստահել են արգենտինացիները, ու հանգեցրել մեր առանձին ապրելուն՝ անհնարին դարձնելով այն հարաբերությունները, որոնք մենք կցանկանայինք ունենալ՝ չնայած իրար շատ ենք սիրում: Այդ պատճառով մենք որոշեցինք դադարեցնել մեր հարաբերությունները և պահպանել ընկերական կապը»,- գրել է նա սոցիալական ցանցերում:
Պարբերականը մանրամասնում է, որ Ֆլորեսը հանուն Միլեյի բաժանվել էր իր 22 տարվա ամուսնուց: Միլեյն իրենց սերը «էկզոտիկ» էր բնորոշել: