Հնդկաստանում կառուցվում է աշխարհի ամենամեծ արևային պարկը
EconoмицсՀնդկաստանում կառուցվում է աշխարհի ամենամեծ արևային պարկը։ Երկրի արևմուտքում գտնվող Խավդինյան պարկը, շինարարության ավարտից հետո, կունենա 30 ԳՎտ հզորություն։
Համեմատության համար՝ ներկայումս աշխարհում ամենամեծ արևային պարկը, որը ևս գտնվում է Հնդկաստանում՝ Բհադրան, ունի ընդամենը 2,2 ԳՎտ հզորություն։ Նախագծի պատասխանատու «AGEL» ընկերությունը հայտարարել է, որ ահռելի պարկի շինարարության առաջին փուլն ավարտվել է։ 12 ամսում տեղադրվել են մոտ 2,4 միլիոն արևային վահանակներ, 1 գեգավատ հզորությամբ առաջին հատվածն արդեն շահագործվում է։
Արևային պարկն ընդհանուր առմամբ ունենալու է 538 կմ2 տարածք, ինչը 5 անգամ գերազանցում է Փարիզի մակերեսը, իսկ արևային վահանակները մաքրելու համար հատուկ ռոբոտներ են օգտագործվելու, ընդ որում մաքրումն արվելու է առանց ջրի` սահմանափակ ռեսուրսները տնտեսելու նպատակով։ Օգտագործվող արևային վահանակները կարող են լույսը հավաքել երկու կողմերից։ Նախատեսվում է ծավալուն էներգետիկ համալիրի ողջ շինարարությունն ավարտել 2029 թվականին, ինչը 15 հազար նոր աշխատատեղ կստեղծի։ Լիակատար շահագործման դեպքում Հավդինի արևային պարկը կկարողանա էլեկտրաէներգիայով ապահովել 16 միլիոն տնային տնտեսութունների: Այդ էներգիան բավարար է ապահովելու ամբողջական երկրների, ինչպես օրինակ Բելգիայի, Չիլիի կամ Շվեյցարիայի էներգետիկ կարիքները։
Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
Սոնա Գրիգորյան