Ռուսաստանի նախկին գլխավոր դատախազ Վալենտին Ստեպանկովի որդուն՝ Դենիսին, մահացած են գտել Մոսկվայի կենտրոնում գտնվող բնակարաններից մեկում։
Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ 47-ամյա Դենիս Ստեպանկովի մահը քրեական բնույթ չի կրում։
Կատարվում է հետաքննություն։ Հիշեցնենք, որ Վալենտին Ստեպանկովը 1991-1993 թվականներին աշխատել է որպես Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ։