«Հայաստան-Արցախ» երիտասարդական եռօրյա ֆորումի նպատակն է` համախմբել Արցախից բռնի տեղահանված երիտասարդներին
SocityԼիաննա Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Արցախի սիրելի’ երիտասարդներ, սիրով տեղեկացնում ենք, որ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է Հայաստան-Արցախ երիտասարդական եռօրյա ֆորում:
Ֆորումը տեղի կունենա մայիսի 10-12-ը, Ծաղկաձորում: Մասնակցության հայտերը կարող են ներկայացնել Երևանում և մարզերում բնակվող 18-ից 30 տարեկան արցախցի երիտասարդները։
Ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն դասախոսություններ, վերլուծական աշխատանքներ, բանավեճեր, SWOT հոգեբանական թեստեր, ժամանցային խաղեր, մրցույթներ: Նախատեսված են նաև հանդիպումներ հանրային դեմքերի, արվեստի և մշակույթի հայտնի գործիչների հետ:
Դասախոսություններով հանդես կգան տարբեր ոլորտների ներկայացուցչներ՝ քաղաքական վերլուծաբաններ, մեդիափորձագետներ, իրավաբաններ, կրթական ոլորտի մասնագետներ, եկեղեցականներ, հոգեբաններ, մշակութային գործիչներ, մարզաշխարհի հայտնի դեմքեր։ Մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպելու նաև շոու բիզնեսի ներկայացուցիչների և սիրված բլոգերների հետ:
Ծրագրի նպատակն է` համախմբել Արցախից բռնի տեղահանված երիտասարդներին, նպաստել նրանց զբաղվածությանն ու կրթական աստիճանի բարձրացմանը, փորձի ձեռքբերմանն ու փոխանակմանը։ Հայտերը ներկայացնել անցնելով հետևյալ հղումով՝