Սուրբ Գայանե վանքում կկատարվի հոգեհանգստյան կարգ վթարից զոհված զինծառայողների համար
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ՝ ապրիլի 14-ին, հավարտ Սուրբ Պատարագի, Սուրբ Գայանե վանքում կկատարվի հոգեհանգստյան կարգ` ավտովթարի հետևանքով զոհված զինծառայողների հոգիների խաղաղության և հանգստության համար։
Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունից:
Ս. Պատարագի սկիզբը` ժամը 11:00-ին:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան ապրիլի 12-ի ժամը 15:25-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում:
Վթարի հետևանքով զոհվել է 4 զինծառայող՝ Արեգ Արմենի Քերոբյան, Սլավիկ Վարդանի Վարդանյան, Դավիթ Համբարձումի Հակոբյան, Ժոզեֆ Մելքոնի Ազոլյան: