«Այժմ առավել քան երբևէ պետք է հետևողականորեն պատրաստվենք պատերազմի». Կիմ Չեն Ընն ուսումնասիրել է Սեուլի հատակագիծը
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հյուսիսային Կորեան պետք է անթերի պատրաստ լինի հաղթական պատերազմի. այսպիսի հայտարարություն է արել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը՝ հանգուցյալ հոր՝ Կիմ Չեն Իրի անվան ռազմաքաղաքական ակադեմիա կատարած այցի ժամանակ, հայտնում է հյուսիսկորեական կենտրոնական հեռագրային գործակալությունը։
«Նա նշել է, որ այժմ առավել քան երբևէ պետք է հետևողականորեն պատրաստվենք պատերազմի, և որ մենք պետք է ավելի հուսալի, անթերի պատրաստ լինենք պատերազմի, որը պետք է հաղթել», - ասվում է հաղորդագրությունում։
Ռազմական ակադեմիայում Կիմ Չեն Ինը ծանոթացել է նաև հակառակորդի պլանների ուսումնասիրության արդյունքներին և ուսումնասիրել Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի հատակագիծը։
Այցի ընթացքում Հյուսիսային Կորեայի առաջնորդը նաև ընդգծել է, որ ռազմական բախման դեպքում ԿԺԴՀ-ն «անպայման կոչնչացնի» իր թշնամիներին՝ «առանց վարանելու օգտագործելով բոլոր միջոցները»։