Պուտինը ցանկանում էր գրավել Խարկովը, քանի որ նրա համար դա մեծ խորհրդանիշ է. Զելենսկի
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի բացառում ռուսական զորքերի նոր լայնածավալ հարձակումը Խարկովի վրա։ Այս մասին պետության ղեկավարն ասել է գերմանական Bild հրատարակությանը տված հարցազրույցում։
«Պուտինը, իհարկե, ցանկանում էր գրավել Խարկովը, քանի որ նրա համար դա մեծ խորհրդանիշ է, Խարկովը Ուկրաինայի մայրաքաղաքներից մեկն է, ուստի այն ունի մեծ խորհրդանշական նշանակություն»,- ասել է նա։
Զելենսկին վստահություն է հայտնել, որ Ուկրաինան պատրաստ է խափանել միլիոնանոց քաղաքը գրավելու Ռուսաստանի ծրագրերը։
«Մենք անում ենք հնարավոր ամեն բան, որպեսզի դա տեղի չունենա»,- ընդգծել է նա՝ նկատի ունենալով պաշտպանական գծերը Խարկովին մոտենալուն։
Հիշեցնենք, որ Զելենսկին ավելի վաղ վստահեցրել էր, որ Խարկովին այս պահին վտանգ չի սպառնում, այն պաշտպանված է։