Ռեալն ու Մանչեսթեր Սիթին ոչ-ոքի խաղացին, Արսենալն ու Բավարիան ևս չպարզեցին հաղթողին (տեսանյութեր)
SportՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի շրջանակում «Ռեալը» Մադրիդում ընդունել էր մրցաշարի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։
Հանդիպման մեկնարկը բավականին գոլառատ ստացվեց․ արդեն երկրորդ րոպեին հյուրերի կիսապաշտպան Սիլվան բացեց խաղի հաշիվը։ 10 րոպե անց տանտերերի կազմում նախ աչքի ընկավ Կամավինգան, իսկ ևս երկու րոպե անց՝ Ռոդրիգոն։
Նշենք, որ Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլերում 34 անընդմեջ տնային հանդիպումներում գոլ է խփում, ինչը ռեկորդային շարք է մրցաշարի պատմության մեջ: Ընդհանուր առմամբ, մադրիդյան գրանդն այդ հանդիպումներում 75 անգամ գրավել է մրցակիցների դարպասը։
Երկրորդ խաղակեսի մեկնարկից 20 րոպե անց հյուրերի ֆուտբոլիստ Ֆոդենը հրաշալի հարվածով հավասարեցնում է հանդիպման հաշիվը։
Քիչ անց արդեն Գվարդիոլայի թիմը նորից առաջ անցավ հաշվի մեջ․ աչքի ընկավ պաշտպան Գվարդիոլը։
Բայց Անչելոտիի թիմը կարողացավ րոպեներ անց հավասարեցնել հանդիպման հաշիվը․ այս անգամ աչքի ընկավ արդեն Վալվերդեն… 3-3:
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 17-ին։
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի շրջանակում Լոնդոնում կայացել է նաև «Արսենալ»-«Բավարիա» հանդիպումը, որը ևս ոչ-ոքի ավարտվեց։
Հանդիպման արդեն 12-րդ րոպեին տանտերերի ֆուտբոլիստ Բուկայո Սական բացեց հանդիպման հաշիվը։ Բայց Արտետայի թիմի առավելությունը երկար չտևեց․ րոպեներ անց Գնաբրին հավասարեցրեց հաշիվը՝ 1-1։
32-րդ րոպեին արդեն հյուրերն առաջ անցան հաշվի մեջ․ 11-մետրանոցն անվրեպ իրացրեց մյունխենցիների անգլիացի հարձակվող Քեյնը։
Հանդիպման 75-րդ րոպեին տանտերերը կարողացան հավասարեցնել հաշիվը․ Ժեզուսի օգնությամբ աչքի ընկավ Տրուսարդը։ Հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ 2-2 հաշվով։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 17-ին։