Իրաքյան խմբավորումները հարվածել են Իսրայելի նավթային տերմինալին
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շիա զինված խմբավորումները, որոնք պատկանում են այսպես կոչված «Իրաքի իսլամական դիմադրություն» միավորմանը, հայտարարել են, որ անօդաչու թռչող սարքեր են օգտագործել Իսրայելի հյուսիսում գտնվող Հայֆա նավահանգստի նավթային տերմինալի վրա հարձակվելու համար: Այս մասին գրում է ria.ru-ն:
«Շարունակելով դիմադրությունը օկուպացիային՝ ի պաշտպանություն Գազայի հատվածում մեր ժողովրդի և ի պատասխան բռնազավթող կազմավորման կողմից պաղեստինցի խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների, կանանց և ծերերի դեմ իրականացված ջարդերին, Իրաքում իսլամական դիմադրության մարտիկներն այսօր առավոտյան իրականացրել են երկու անօդաչու թռչող սարքով հարձակում Հայֆա նավահանգստի նավթային տերմինալի վրա»,- ասվում է իրաքյան խմբավորման Telegram ալիքում։
Անցյալ շաբաթ իրաքյան խմբերը նույնպես հայտարարել էին, որ հարվածել են Հայֆայում գտնվող նավթավերամշակման գործարանին: