«Ինտերը» Ա Սերիայի 31-րդ տուրի՝ «Ուդինեզեի» հետ խաղից հետո յուրօրինակ ռեկորդ է սահմանել Իտալիայի առաջնությունում։
Հանդիպումը կայացել է Ուդինեում՝ «Դաչիա Արենա» մարզադաշտում և ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 2։1 հաշվով։
«Ինտերը» դարձել է Ա Սերիայի պատմության մեջ առաջին թիմը, որը գոլ է խփել 1-ից 31-րդ տուրից յուրաքանչյուր խաղում։
«Ինտերը» 82 միավորով միանձնյա գլխավորում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը:
Թիմը 14 միավորով գերազանցում է իր ամենամոտ հետապնդողին՝ «Միլանին»:
Նշենք, որ «Ինտերն» այս մրցաշրջանում Իտալիայի առաջնությունում պարտվել է ընդամենը մեկ խաղում։ Իտալիայի առաջնության հերթական տուրում «Ինտերը» կհանդիպի Կալյարիի հետ։ Հանդիպումը կկայանա ապրիլի 14-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22:45-ին:
Աղբյուր ArmSport.am