Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կրակի հետ է խաղում՝ սկսելով Ուկրաինա ռազմական զորակազմի հնարավոր ուղարկման շուրջ քննարկումները։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ վարչության ղեկավար Ալեքսեյ Պոլիշչուկը։
«Նման խոսակցությունները չեն կարող անհանգստություն չառաջացնել: Ուկրաինայում ռազմական միջամտության կոչ անող քաղաքական գործիչները կրակի հետ են խաղում»,- ասել է դիվանագետը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի ղեկավարի համապատասխան հայտարարությունները։
Նրա խոսքով՝ շատ արևմտյան քաղաքական գործիչներ քաղաքական իրավիճակին ու ընտրական շահերին են զոհաբերում սեփական երկրների ազգային շահերը։
«Թվում է, թե նրանք չեն գիտակցում ճգնաժամի էսկալացիայի և աճի ռիսկերը: Սա քաղաքական ինֆանտիլիզմ է: Մեր նախազգուշացումները Կիևի ռեժիմին զենքի մատակարարման շարունակման հետևանքների մասին անտեսվում են», - ընդգծել է Պոլիշչուկը:
Ավելի վաղ Մակրոնը հայտնել էր, որ արևմտյան մոտ 20 պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Փարիզում կայացած հանդիպմանը բարձրացվել է Ուկրաինա ցամաքային զորքերի հնարավոր ուղարկման թեման։ Նրա խոսքով՝ մասնակիցներն այս հարցում կոնսենսուսի չեն հանգել, սակայն ապագայում նման սցենարը չի կարելի բացառել։
Մակրոնը կրակի հետ է խաղում. ՌԴ ԱԳՆ
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին