ՌԴ Սամարայի շրջանում ջրհեղեղի հետևանքով հեղեղված գոտուց տարհանման ժամանակ նավակը շրջվել է, որում եղել է 8 մարդ: Այս մասին հայտնում է Shot Telegram ալիքը։
Ալիքի տվյալներով՝ նավակում, որը մարդկանց դուրս էր բերում Պոլուդնի գյուղից, եղել են երկու փոքր երեխաներ։ Նախնական տվյալներով ՝ այն բախվել է ծառին, ինչի պատճառով մարդիկ ընկել են սառը ջրի մեջ։ Ուղևորները եղել են ժիլետներով և հասցրել են բռնել ծառի ճյուղերից, ինչի շնորհիվ կարողացել են փրկվել:
Նավը կառավարողը, ականատեսների պնդմամբ, կարող էր լինել ոչ սթափ։ Ուղևորներից մեկը հետագայում պատմել է, որ մյուսների հետ մոտ մեկ ժամ անցկացրել է սառը ջրի մեջ, մինչև նրանց տեսել են այլ մարդիկ:
Շտապօգնության մեքենան ափին զննել է բոլորին։
Առավել մանրամասն` այստեղ.