Բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երկրի հյուսիսում գտնվող Չեռնիգովի շրջան կատարած այցի ընթացքում անդրադարձել է Ռուսաստանի կողմից իրականացվող «Հատուկ ռազմական օպերացիայի» ֆոնին Թուրքիայի միջնորդական քայլերին: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Զելենսկին, շնորհակալություն հայտնելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, Ուկրաինային մինչ այդ տրամադրած աջակցության համար, անբավարար է համարել ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված Թուրքիայի քայլերը:
«Թուրքիայի միջնորդությունը մեզ համար բավարար չէ»,- ասել է նա:
Նա ուշադրություն է հրավիրել նաև նման միջնորդական քայլերին զուգահեռ Թուրքիայի և Ռուսաստանի միջև առկա հարաբերությունների վրա՝ որակելով դրանք ամուր հարաբերություններ: