Մայրը լոգարանում բռնել է դստեր դաստակները, հարվածներ է հասցրել նրան․ գործը դատարանում է
RightՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Քաղաքացի Տ․Վ․-ին մեղադրանք է առաջադրվել՝ դստերը՝ Ի․Կ․-ին, հարվածներ հասցնելու և նրա նկատմամբ բռնի այլ գործողություններ կատարելու՝ վերջինիս առողջությանը վնաս պատճառելու համար:
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ երբ դուստրը լոգասենյակում է եղել, մայրը՝ Տ․Վ-ն, նույնպես մտել է լոգասենյակ, սկսել է վիճաբանել դստեր հետ, բռնել է նրա դաստակները, հարվածել է դեմքին: Դրանից հետո հասցրել է այլ հարվածներ ևս։
Գործը դատարան է ստացվել 2024 թվականի մարտի 7-ին։ Նախագահող դատավորը Գագիկ Պողոսյանն է։ Տ․Վ․-ի նկատմամաբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: