Արգենտինայի կառավարության շենք ներխուժելու փորձ կատարելիս ձերբակալվել է մաչետեով և անկյունահղկիչի (болгарка) սկավառակներով զինված տղամարդը։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է անվտանգության նախարար Պատրիսիա Բուլրիխը։
«Նա մաչետեով և այլ սուր առարկաներով մոտեցել է Վարդագույն տանը (Բուենոս Այրեսի կառավարական տուն), իսկ Արգենտինայի դաշնային ոստիկանության սպա Յանինա Վիոլանտեն խանգարել է նրան և տապալել», - գրել է նախարարը:
TN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ 29-ամյա երիտասարդը որոշել է օգտվել կառավարության շենքի կողքի բաց ցանկապատից այն պահին, երբ պաշտոնյաներից մեկը դուրս էր գալիս շենքից։
Ձերբակալման պահին ոստիկանները լսել են, թե ինչպես էր նա բղավում.«Ես կսպանեմ նախագահին, ահաբեկչություն եմ անելու»։
Խուզարկության ժամանակ տղամարդու մոտ հայտնաբերվել է անկյունահղկիչի հինգ սկավառակ, պատառաքաղ և մոտ 20 սանտիմետր երկարությամբ մաչետե։
Արգենտինայում մաչետեով զինված տղամարդը փորձել է սպանել նախագահին
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին