ԱԺ-ում տեղի ուենցած ծեծկռտուքի մասին հակիրճ, բայց՝ բովանդակալից
PoliticsԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին են անդրադարձել «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը և կուսակցության համահիմնադիր Վլադիմիր Մարտիրոսյանը:
Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այն, որ այս գումարման ԱԺ-ն քաղաքականապես սնանկ է և ամուլ, վաղուց էինք համոզվել։ Որ Հայաստանի պատմության մեջ ամենախայտառակ և անորակ խորհրդարանն է, դա նույնպես գիտեինք։ Այն որ այս խորհրդարանում հավաքվել են 100-ից ավել քաղաքական տրանսգենդերներ, դա վերջերս պարզ դարձավ։
Բայց որ տղամարդկային հարթության վրա վեճերի և հարաբերություններ պարզելու մեջ էլ են անտաղանդ, և ունակ են կնոջ նման մեջքից «չանչել», այդ դա իրոք նորություն էր։
Գնալով համոզվում եմ, որ այս խորհրդարանն ու նրա ընտրած կառավարությունը իրենց մեջ խտացված կրում ու արտացոլում են մեր ժողովրդի բոլոր թերությունները, հիվանդություններն ու դեֆեկտները»։
Գրառման վերջում Ղազինյանը հետգրությամբ հավելել է՝ «Սասունը կյանքում Մանվել չի կարող դառնալ: Չհամեմատեք . . . »:
Կուսակցության համահիմնադիր Վլադիմիր Մարտիրոսյանն էլ գրել է.
«Հը՞ ժողովուրդ, լավն է՞ «Նոր Հայաստանը», իսկ «պապուասային պառլամենտարիզմը», որի անունն է՝ «պառլամենտարիզմի մաստեր կլաս»: Դուրներդ գալիս է՞: Մի՛ մտածեք, շուտով կմեկնաբանեն, որ ԱԺ կռիվը ըստ «Freedom house»-ի ավելի կարևոր ժողովրդավարական բեկում էր, քան այսօր նշվող Շուշիի հաղթական ազատագրումը:
Եթե մտքի, գաղափարի, փորձի, տեսլականի, հանունի և պետական գերակայություններն արժանավույնս ընկալելու ունակություն ունեցող իշխանության պահանջ չձևավորվի, ապա շուտով վերը նշվածի անտաշ սիմուլյացիան իրականացնողները` դեֆորմացնելով երկրի իրավական, քաղաքական, հասարակական մակարդակը և կառավարումն, այն կհասցնեն լավագույն դեպքում քոչվոր ցեղախմբի ենթագիտակցական կառավարման մակարդակի»: